Posted in Սեդա Մարգարյան, Թարգմանություններ

Մորս համար գազել/ Газель для мамы

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Շարունակել կարդալ “Մորս համար գազել/ Газель для мамы”

Posted in Թարգմանություններ

58384475_2150502728389989_6785261120304185344_n

Արևի ոսկեճառագայթը խոցեց օդը և դեմ առավ սպիտակ, փափուկ փետուրին, որը դանդաղ իջնում էր գետին:

— Ի՜նչ գեղեցիկ ես, — բացականչեց ճառագայթը:

— Առաջ ես կարապի թևի մի մասն էի և օգնում էի կարապին թռչել: Բայց այժմ ես կորել եմ և ընկնում եմ, — շշնջաց փետուրը:

— Ես կփրկեմ քեզ, — փայլեց ճառագայթը:

Նա գրկեց փետուրը և նրանք միասին իջան գետնին: Տներից Շարունակել կարդալ

Posted in Թարգմանություններ

Արևի ճառագայթը և կարապի փետուրը

58384475_2150502728389989_6785261120304185344_nԱրևի ոսկեճառագայթը խոցեց օդը և դեմ առավ սպիտակ, փափուկ փետուրին, որը դանդաղ իջնում էր գետին:

— Ի՜նչ գեղեցիկ ես, — բացականչեց ճառագայթը:

— Առաջ ես կարապի թևի մի մասն էի և օգնում էի կարապին թռչել: Բայց այժմ ես կորել եմ և ընկնում եմ, — շշնջաց փետուրը:

— Ես կփրկեմ քեզ, — փայլեց ճառագայթը:

Նա գրկեց փետուրը և նրանք միասին իջան գետնին: Տներից մեկում ոսկեճառագայթը տեսավ բաց պատուհան, սեղան և սպիտակ թուղթ: Ճառագայթը զգուշորեն դրեց կարապի փետուրը ճերմակ թղթին:

—  Ինչ մաքուր թերթ է: Նրա վրա կարելի է գրել ամենաերկնայինը, — ուրախացավ փետուրը և սկսեց գրել լուսավոր և թեթև բանաստեղծական տողեր:

Գիշերեց, արևի ճառագայթը թռավ և փետուրը քնեց: Հաջորդ օրն ընկերները կրկին հանդիպեցին և կրկին ամբողջ օրը բանաստեղծություններ էին գրում:

— Ճառագայթիկ, ինչո՞ւ դու մեզ հետ չես խաղում արևային նապաստակներ, մարգագետնում չես համբուրվում ծաղիկների հետ  և դրա փոխարեն ամեն օր թռնում ես ինչ-որ փետուրի մոտ, — հարցրեցին ոսկեճառագայթին նրա ճառագայթ եղբայրները:

— Դա կարապի փետուր է: Նա գրում է բանաստեղծություններ, իսկ ես տարածում եմ դրանք աշխարհով մեկ: Այդ բանաստեղծություններից աշխարհը դառնում է ավելի լուսավոր և ջերմ , — բացատրեց ոսկեճառագայթը:

— Մի՞թե ճառագայթները կարող են ընկերություն անել փետուրների հետ, — զարմացան արևի ճառագայթները:

— Մենք իսկական ընկերներ ենք: Մենք երկուսս էլ սիրում ենք երկինքը, թռիչքը և լույսը: Բայց միայն միասին մենք կարող ենք նվիրել մեր սերը աշխարհին, — փայլեց ճառագայթը:

— Ճառագայթները լույսի բարեկամներն են, իսկ փետուրները լույսի հետ ոչ մի կապ չունեն, — առարկեցին եղբայր ճառագայթները:

— Իսկական ընկերությունը ճիշտ ընտրած ազգականություն է, — փայլփլեց ոսկեճառագայթը և թռավ կարապի փետուրի մոտ:

Թարգմանությունը կատարեց Տիգրան Գրիգորյանը:

Posted in Անհատական նախագծեր

Կախարդական աշխարհ

Երբ ես փոքր էի, ես չէի սիրում իմ աշխարհը։ Ես որոշեցի ստեղծել իմ աշխարհը։ Ես վերցրեցի մկրատը, սոսինձը, գունավոր թղթերը և սկսեցի ստեղծել։ Իմ խաղալիքները այդ աշխարհի բնակիչներն են։ Այդ աշխարհում կար ամեն ինչ, ինչ ես կուզեի, որ լիներ իրականում։ Այդ աշխարհը պատրաստելու համար պետք էր մի քանի տարի: Բայց ես, երբ պատրաստեցի իմ աշխարհը, հասկացա, որ այն իմ կյանքը չի փոխում: Ամեն անգամ մտածում էի՝ ինչ անեմ, որ իմ շրջապատը փոխեմ: Հասկացա, որ իմ պատրաստած աշխարհում միայն անտառ չպետք է լինի, այլ տարբեր բաներ՝ ճոճոնակներ, կոնֆետներ և այլն: Բայց դա էլ չի փոխում ոչ մի բան: Ես դեռ շատ փոքր էի և երևի չէի նկատում, թե ինչը փոխվեց և ինչը՝ ոչ: Մայրիկս ինձ առաջարկեց գնալ մանկապարտեզ, որպեսզի սկսեմ շփվել երեխաների հետ: Բայց ես չէի ուզում: Հետո հասկացա, որ ընկերների հետ գուցե ամեն ինչ մոռանամ: Համաձայնեցի և գնացի: Այնտեղ ոչ մեկը չգիտեր ինձ, ես էլ չգիտեի նրանց: Բայց իմ մայրիկի ասելով ես մի շաբաթից ընկեր ունեցա: «Հեշտ է ասում, եթե իմանար, թե առանց ընկեր ինչ բան է» մտածեցի ես: Բայց  իրոք մի շաբաթ էր անցել: Անցան տարիներ, և ես մոռացա իմ պատրաստած աշխարհի մասին, որովհետև շատ դասեր և տնայիններ ունեի: Հետո ուզում էի մի փոքր գիրք կարդալ: Այդպես շարունակվեց մի քանի տարի: Երբ ես հավաքում էի իմ սենյակը,  գտա այդ աշխարը: Ես չէի հիշում, թե դա ինչ է: Մայրիկս եկավ ժպտաց և ասաց.

-Սա քո ստեղծած աշխհարն է…

Ստեղծագործության հեղինակ՝ Անահիտ Վերմիշյան

Posted in Անհատական նախագծեր

Ճամփորդություն

Ճամփորդությունը մարդկանց մեծամասնության ամենասիրված գործերից մեկն է: Ձեզ դո՞ւր է գալիս շատ ճանապարհորդել: Երբ մարդը ճանապարհորդում է, նա տեսնում է  շրջակա աշխարքը  և ինքն իրեն ավելի շատ է ճանաչում: Երկիրը շատ գեղեցիկ է, Շարունակել կարդալ “Ճամփորդություն”

Posted in Անհատական նախագծեր

Եղեռն

1965 թ. լրանում էր հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը: 1964 թ. դեկտեմբերի 13-ին ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին այդ տարելիցը նշելու և Երևանում առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար: Ձևակերպումը շատ ընդհանուր էր, իսկ իրականում այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը:

Նախագծի հեղինակ Կարեն Մարգարյան