Posted in Թարգմանություններ

Սոխակն ու թուփը

Մի անգամ սոխակը տեսավ ծաղկած մի թուփ և որոշեց նստել նրա վրա և սպասել մրգերի հասունանալուն: Եվ այսպես սոխակը սպասեց երկար ամիսներ և չթողեց մյուս թռչուններին մոտենալ, որ չկիսվեր նրանց հետ: Բայց ծաղիկը դարձավ մի տուփիկ, տուփիկը պայթեց, և սպիտակ բամբակը այս ու այն կողմ թռավ, որովհետև դա բամբակի թուփ էր:

Կկուն թռավ եկավ և ասաց.

-Տեսա՞ր, եթե դու մեզ մոտիկ թողնեիր, մենք քեզ կասեինք, որտեղ են ուտելու մրգերը: Բայց դու ոչ մեկին մոտիկ չէիր թողնում, իսկ հիմա դու ագահության համար պատժված ես:

Ռուսերենից թարգմանեց 6-րդ դասարանի սովորող Լուիզա Եղիազարյանը

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն